Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է արձանագրել, որ իշխող վարչախումբը ԱԺ-ում զրկվելու է սահմանադրական մեծամասնությունից. Ավետիք Չալաբյան

Հունիս 08,2026 13:36 Share

Այս պահի դրությամբ արդեն հայտնի են քվեարկության նախնական արդյունքները:

Թեև նրանք որոշակի հիասթափություն են առաջացրել, կարևոր է արձանագրել, որ իշխող վարչախումբը երկրի մասշտաբով այս անգամ այլևս քաղաքացիների ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել, հստակ պարտվել է Երևանում, և ԱԺ-ում էլ զրկվելու է սահմանադրական մեծամասնությունից, ինչը կրիտիկական է սեփական թուրքամետ քաղաքական կուրսը շարունակելու համար:

Ընդ որում սա համատարած ադմինիստրատիվ ճնշման, հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների, սարսափի և ահաբեկման պայմաններում:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ քվեարկեցին թուրքահաճո ուժերին, և ցույց տվեցին, որ վարչախումբը այլևս լեգիտիմություն չունի իր այդ կուրսն անարգել շարունակելու: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «ՀայաՔվե» իմ պայքարի ընկերներին, համախոհներին և աջակիցներին, որոնք շարունակաբար եղել են պայքարի առաջնագծում, չեն կոտրվել ճնշումների տակ, և համոզված եմ՝ շարունակելու են պայքարը մեր երկրի արժանապատիվ ապագայի համար:

Նաև շնորհակալ եմ «Ուժեղ Հայաստան»-ի մեր գործընկերներին, որոնց հետ մենք միասին կարևոր ճանապարհ անցանք:

Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին!

Ավետիք Չալաբյան

Հայաքվե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930