Թիվ 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում այսօր ավարտել են երեք՝ 6/16, 6/44, 6/23 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը:
6/16 տեղամասում վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկները 12-ից դարձել են 9-ը: Մեկ անվավեր քվեաթերթիկը գնացել է հօգուտ ՔՊ-ի, մեկը՝ ՀԱԿ-ին, որն այդ տեղամասում ուներ 0 ձայն, իսկ մեկ անվավեր քվեաթերթիկն էլ պարզապես հանվել է՝ որպես չսահմանված նմուշի:
6/44-ում անվավեր քվեաթերթիկները 7-ից դարձել են 6, այդ մեկ քվեաթերթիկը կրկին եղել է չսահմանված նմուշի:
6/23-ում 15 անվավեր քվեաթերթիկները նվազել են 8-ով, 6-ը չսահմանված նմուշի է եղել, անվավերներից վավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ հօգուտ Շնորհապետական կուսակցության, 1 ձայն հօգուտ «Լուսավոր Հայաստանի»: Այս տեղամասի վերահաշվարկի արդյունքում մեկ ձայն ՔՊ-ից պակասել է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































