Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ․ Ermenihaber.am

Հունիս 10,2026 12:40 Share

Ermenihaber.am– Թուրքական ընդդիմադիր «Yeni Şafak»-ում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ։ Նշվում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական ​​շփումները արագանում են, և նպատակը հարաբերությունների կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր ձեռնարկելն է։

Կայքը պնդում է, որ նախատեսվում է առաջին փուլով Իգդիրում Ալիջան սահմանային անցակետը բացել փոխադարձ անցումների համար։ Հաղորդվում է, որ հայկական կողմում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմում մտադիր են կարճ ժամկետում ավարտել աշխատանքները։

Այսպիսով կանխատեսվում է՝ ամռան ամիսներին կմեկնարկեն ցամաքային փոխադարձ անցումները և առևտուրը։ Անդրադարձ է կատարվել նաև Կարսի Աքյաքա սահմանային անցակետին և նշվել է, որ աշխատանքներ են տարվում դրա բացման ուղղությամբ։ Ըստ կայքի՝ սահմանային անցակետերի բացումը, ինչպես սպասվում է, կվերաձևավորի երկու երկրների միջև տրանսպորտային և առևտրային ցանցը։

Թուրքիայի ու Հայաստանի միջև առևտրի ծավալը ներկայումս գնահատվում է 300-350 մլն դոլար ու երկկողմ առևտրում գերակշռում են հագուստը, քիմիական արտադրանքը, սնունդը և չմշակված թանկարժեք մետաղները:

«Yeni Şafak»-ի պնդմամբ՝ ուղիղ առևտրի մեկնարկով, կանխատեսվում է, որ լոգիստիկ ծախսերը կնվազեն, ապրանքներն ավելի արագ կհասնեն շուկա, և առևտրաշրջանառության ծավալը կարճ ժամանակում կհասնի մինչև 1 մլրդ դոլարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930