ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ՝ ընտրական աղմուկի մեջ աննկատ մնաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը:
«Այնտեղ կան շատ կետեր, որոնք գրված են այն պատճառով, որովհետեւ հնարավոր չէր ուղղակի չգրել: Հստակ նշված է՝ այն սոցիալական աջակցությունները, որոնք իշխանություն կոչեցյալները տրամադրել են, խախտում է։ Հստակ նշված է՝ Նիկոլ Փաշինյանի խոսույթն էր խախտում։ Հստակ նշված է՝ կար թիրախավորում, առկա էր ատելության խոսք ու բեւեռացվածություն ու մի քանի տեղ էլ գրվում է՝ դրա նախաձեռնողը իշխանությունն էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մամիջանյանը:
Ըստ նրա՝ ընտրախախտումները շատ էին, ընդդիմադիր գործիչները խոսել ու շարունակելու են խոսել դրանց մասին, բայց պարզվեց՝ նույնիսկ միջազգային դիտորդները՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, չկարողացան չարձանագրել այն խայտառակությունները, որ եղել են այս ընտրություններում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































