Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվեցին անվավեր

Հունիս 11,2026 22:02 Share

«Վստահված անձանց վկայականները գտնվում էին հանձնաժողովի նախագահի մոտ»՝ սա 35/59 տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում «Ուժեղ Հայաստանի» վստահված անձի արձանագրած խախտումն է։

35/15 ՏԸՀ-ի գրանցամատյանում էլ «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձի գրառումն է, ըստ որի՝ ընտրողներից մեկն ասել էր, որ թիվ 16 քվեաթերթիկը բացակայում է, իսկ հետո գրանցամատյանի «Այլ նշումներ» բաժնում նշել էր, որ «հանձնաժողովի անդամը պնդում է հակառակը»։ Նույն տեղամասում հանձնաժողովի անդամ Մարգարիտա Արզումանյանը գրառել է, որ ընտրողներից մեկը ստացել է բոլոր քվեաթերթիկները, ծրարը, բայց «հրաժարվել է քվեարկել՝ նետելով բոլոր քվեաթերթիկները»։

Թիվ 35/27-ում էլ ընտրողներից մեկը եկել էր քվեարկության՝ հագած «խաղաղություն» բառով վերնաշապիկ։

Թիվ 35/65-ի գրանցամատյանում էլ գրված է, որ ժամը 20։55-ի դրությամբ ընտրական տեղամասը «լցված էր զինվորականներով», ու քվեարկում էին։

Գրանցամատյաններում առկա խախտումների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Ըստ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի համայնքների բնակավայրերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման՝ ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը՝ հունիսի 7-ին, արձանագրված խախտումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քվեարկության արդյունքների վրա։ Ի դեպ, ընտրատարածքի 76 ընտրական տեղամասային ընտրական հանձնաժողովներից 62-ի գրանցամատյաններում ընտրախախտումների մասին գրառումներ չեն կատարվել։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին հրավիրված արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ իրավունք ունի վերանայելու թիվ 35 ԸԸՀ-ի որոշումը։ Հովակիմյանը մասնավորապես անդրադարձավ 35/65 ընտրական տեղամասի (Ագարակ քաղաք) ընտրությանը, երբ ժամը 20։00-ից հետո զինվորականները շարունակում էին քվեարկել։

ԿԸՀ-ն որոշեց՝ անվավեր ճանաչել 35/65 ընտրական տեղամասի արդյունքներն ու քվեարկության մասնակիցների թիվը՝ 1315, դիտարկել որպես անճշտություն։

Անվավեր են ճանաչվեցին նաեւ Երեւանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, քանի որ այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։

Ըստ Վահագն Հովակիմյանի՝ նյութերը կուղարկվեն դատախազություն։

Մանրամասները՝ այստեղ

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930