«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուրեմն ԿԸՀ-ն, պարզվում է, շաբաթներ առաջ գրություն է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ պահանջելով, որ ընտրակաշառքի մասին հաղորդագրություններում չնշվի ընտրակաշառքի շահառու կուսակցության անվանումը։
Պատկերացնո՞ւմ եք, ԿԸՀ-ն ուզում էր, որ հանրությունը չիմանա, թե որ ուժերի համար է ընտրակաշառք բաժանվում։
Բարեբախտաբար, ինչպես տեսնում ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակել է նշել, թե որ ուժերն են բացահայտված ընտրակաշառքների շահառուները։
Կարդացեք նաև
ԿԸՀ-ն կամ պետք է արմատապես փոխվի, կամ էլ դադարի գոյություն ունենալ (կազմակերպչական ֆունկցիաները լիքը ուրիշ մարմիններ կարան ավելի լավ անեն)»։


















































