Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հատ կողմնորոշվեք՝ հիմա հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ, թե չեն մղում․ Արթուր Սաքունց

Հունիս 13,2026 22:24 Share

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

Ամբողջ քարոզարշավի ընթացքում տրտնջալ, դժգոհել «հյուսիսային» օտարերկրյա գործակալական ցանցի մասին, դրանց կողմից հիբրիդային պատերազմի ու սպառնալիքների մասին, ու քվեարկությունից հետո այդ նույն «հյուսիսայինի» հյուպատոսարան բացելու համաձայնություն տալ Սյունիքում՝ Կապանում, հետո էլ Մոսկվա «խորհրդակցությունների» հրավիրված ու վերադարձած Կոպիրկինի հետ ուրախ-ուրախ Ռուսաստանի օր նշել, ու հետո էլ շարունակել այդ նույն «հյուսիսիային» օտարերկրի կողմից քաղաքական հետապնդման զոհին ՀՀ այցելության ժամանակ ձերբակալել, սա ինչ է նշանակում։

Մի հատ կողմնորոշվեք՝ հիմա հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ, թե չեն մղում։
Ես, գործընկերներս, բոլորս գիտենք, որ մղում են։

Բա այդ դեպքում, ինչի ենք այդ հիբրիդային պատերազմ մղողի ակնհայտ ապօրինի պահանջների կատարման ԱՊՀ կոչված համաձայնությունների մեջ մնում՝ կենդանության շունչ տալով մեռած չթաղած դիակին։
Ինչքան է այս խայտառակությունը շարունակվելու։
Կողմնորոշվեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930