Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ Առաքելյան

Հունիս 14,2026 10:00 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, որ իշխանությունն արեց ամեն ինչ «ընտրվելու» համար, ակնհայտ է և ակնհայտ էր ի սկզբանե։ Կարևոր է հասկանալ՝ ի՞նչ կարող էր անել ընդդիմությունը այլ կերպ, որը կապահովեր ավելի լավ արդյունք։

Պետք է անկեղծ լինել և դուրս գալ անսխալականի կարգավիճակից՝ ամեն ինչ բարդելով իշխանության և/կամ ժողովրդի վրա։ Միայն այդ պարագայում է հնարավոր ուղղել սխալները՝ հետագա հաջողությունների համար։

Իմ կարծիքով, գլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր։ Մասնավորապես, մեծ էր հավանականությունը և հանրության ակնկալիքը՝ ստեղծել ընդդիմադիր առնվազն 4-րդ բևեռ, որն էապես այլ ազդեցություն կունենար արդյունքների վրա։

Այդ համախմբման հնարավոր մասնակիցներից որոշ ուժեր ընտրություններին մասնակցեցին առանձին՝ չհաղթահարելով անցողիկ շեմը։
Սա նաև կփոխեր քարոզչության և իշխանական հակաքարոզչության բովանդակությունը՝ ունենալով բազմաբնույթ ընդդիմադիր առաջարկներ ընտրողներին։
Սակայն, որոշ մարդիկ սեփական քաղաքական ամբիցիաները վեր գնահատեցին իշխանափոխության կարևորությունից, ինչն էլ խանգարեց մեծ ու փոքր համագործակցությունների կայացմանը։

Հիմա այդ մարդիկ «վայելում են» իրենց մի քանի հազար ձայնը՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930