Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ հիմա արվում է ԲՀԿ-ի նկատմամբ, նոր չէ․ 2018 թվականին նույնն արվել է ՀՀԿ-ի հանդեպ»․ Հայկ Մամիջանյան

Հունիս 14,2026 23:06 Share

«Ես զրոյական ակնկալիքներ ունեմ իբր անկախ ինստիտուտներից, որովհետեւ ԿԸՀ-ն ղեկավարում է մի մարդ, որը եղել է ՔՊ խմբակցության անդամ, ինքն իր համար քվեարկել է ու դարձել ԿԸՀ ղեկավար։ Ավելին ասեմ՝ այն, ինչ հիմա արվում է ԲՀԿ-ի նկատմամբ, նոր չէ՝ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ այս նույնն արվել է Հանրապետականի հանդեպ։ Պարզապես արհեստական կերպով, վարչական ռեսուրսով թույլ չտվեցին, որպեսզի ՀՀԿ-ն հայտնվեր 2018 թվականին արտահերթում ձեւավորված խորհրդարանում»,- այսօր ԿԸՀ շենքի մոտ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանն ասաց, որ իր միակ ակնկալիքը հայրենասեր քաղաքացուց է, ով պետք է տերն կանգնի երկրի ապագային, որովհետեւ այս ընտրությունը Հայաստանի լինել-չլինելու ընտրություն է։

Մանրամասները՝ տեսանյութում 

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ առջեւում բարդ, ծանր, բայց պատվաբեր պայքար է։ Եվ այդ պայքարում Հանրապետական կուսակցությունը լինելու է ամենապատասխանատու, ամենավտանգավոր տեղերում, ամենակարեւոր խրամատներում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930