Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց

Հունիս 17,2026 18:10 Share

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Այցի շրջանակում դեսպան Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց՝ ՀՀ զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման և կարողությունների զարգացման նպատակով։

Դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան կապված են սերտ հարաբերություններով։ Նա մասնավորապես ընդգծել է, որ 2025 թվականից երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են գործընկերության ռազմավարական օրակարգով, որը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Ձյունագնացները կիրառվելու են բարձր լեռնային պայմաններում անձնակազմի և փոքրածավալ, թեթև բեռների փոխադրման նպատակով։ Գերմանիայից ժամանած փորձագետների աջակցությամբ ՀՀ ԶՈՒ անձնակազմն այս օրերին անցնում է ձյունագնացների շահագործման վերապատրաստում։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930