Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Ստեփանյանն արժանացավ մեդալի Կալիֆոռնիայում

Հունիս 19,2026 13:00 Share

Օրերս Կալիֆոռնիայի Սենատի և Գլենդելի քաղաքապետի կողմից պատվոգրի և հուշամեդալի է արժանացել ՀՀ պարաբազկամարտի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը։  Հանդիպման ընթացքում լեգենդար մարզիկը Գլենդելի քաղաքապետին է նվիրել իր հեղինակային «Բազկամարդը» գիրքը, որպես հայ մարզական մտքի և փորձի համեստ  ներդրում։

«Ինձ համար մեծ պատիվ էր ստանալ այս բարձր գնահատականը՝ որպես աշխարհի և Եվրոպայի պարաբազկամարտի բազմակի չեմպիոն, հաշմանդամային սպորտի զարգացմանը, մարզական բարձր արդյունքներին և միջազգային ասպարեզում ունեցած ձեռքբերումներին նվիրված գործունեության համար։ Ես խորապես շնորհակալ եմ Կլիֆոռնիայի Սենատին, Գլենդելի քաղաքապետարանին՝ ցուցաբերած գնահատանքի, ուշադրության և ջերմ ընդունելության համար»,-ասաց չեմպիոնը, ավելացնելով, որ իր ճանաչողական այցի շրջանակում շատ տպավորված է տեղի տարբեր գերատեսչությունների վերաբերմունքից, լցված է մեծ ոգեշնչումով և նոր ոգևորությամբ է շարունակելու հաշմանդամային սպորտի զարգացման գործում իր գործունեությունն ու նպաստելու է մեր պետության հեղինակության բարձրացմանը և հայկական դրոշը միջազգային հարթակներում բարձրացնելու գործին։

Ասենք նաև, որ  հայ պարա մարզիկին շնորհված «Պատվո Հուշադրամ»–ը իրենից ներկայացնում է պատվի, հարգանքի և ընկերակցության խորհրդանիշ, ունի շուրջ մեկդարյա պատմություն և այն ստանում են ռազմական առաջնորդներ, բարձրաստիճան ղեկավարներ, վետերաններ, իրենց ասպարեզում նշանակալի դեր և ավանդ ունեցող մարդիկ։ Սա ամերիկյան զինված ուժերի ավանդույթի մի մասն է։ Գլենդել քաղաքի հրշեջ վարչության պետ Ջեֆ Բրուքսի կողմից Սարգիս Ստեփանյանին այն տրվել է որպես գնահատանք ու բարեկամության խորհրդանիշ, սպորտում կամքի ուժի դրսևորման և հաջողությունների կենդանի խորհրդանիշ լինելու համար։

Հաշմանդամային սպորտում իր բացառիկ ներդրումն ունեցած հայ բազմակի չեմպիոնին ընդունել են մեծ ջերմությամբ ու պատվով, թե տեղի հայ համայնքի և թե ամերիկյան բարձրաստիճան շրջանակներում։

«Առավոտ» օրաթերթ
18.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930