Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաակտիվը 50-65 տարեկան ընտրողներն էին, նրանց միջին մասնակցությունը կազմում է 61.86%. ԿԸՀ-ն վիճակագրություն է հրապարակել

Հունիս 19,2026 15:06 Share
ԿԸՀ-ն հրապարակել է վիճակագրություն՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ։ Ներկայացնում են որոշ տվյալներ

Թեկնածուների պատկերը

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է ընդհանուր առմամբ 2104 թեկնածու, որոնցից 795-ը կանայք են։ Թեկնածուների ամենամեծ թիվն ունեն հետևյալ քաղաքական ուժերը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 293 թեկնածու (105 իգական սեռի)։

«Հայաստան» դաշինք՝ 217 թեկնածու (74 իգական սեռի)։

«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 202 թեկնածու (71 իգական սեռի)։

Հետաքրքրական է թեկնածուների տարիքային բաշխվածությունը. պայքարի մեջ մտնողների հիմնական մասը՝ 877 հոգի, 36-50 տարիքային խմբում է, իսկ 25-35 տարեկան երիտասարդ թեկնածուների թիվը 412 է։

Ովքեր են ամենաակտիվ քվեարկողները

Ընտրողների մասնակցությունը տարբերվում է ըստ տարիքային խմբերի և մարզերի։ Ամենաակտիվը 50-65 տարեկան ընտրողներն են, որոնց միջին մասնակցությունը կազմում է 61.86%։

Սյունիքի մարզում արձանագրվել է ամենաբարձր ակտիվությունը 50-65 տարեկանների շրջանում՝ հասնելով 69.94%-ի։

Երևանում 18-35 տարեկան երիտասարդների մասնակցությունը կազմում է 58.43%։ Ընդհանուր առմամբ, իգական սեռի ընտրողների մասնակցությունը փոքր-ինչ գերազանցում է արական սեռի ներկայացուցիչների ակտիվությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930