«Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ․ հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող՝ 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը:
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ», – հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։



















































