Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ նետած շիշը հանդարտության կոչ էր». ավագանու ՔՊ-ական անդամի մեկնաբանությունը՝ ընդդիմադիրի ուղղությամբ իր նետած շշի մասին

Հունիս 23,2026 15:29 Share

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը գնահատելով այսօր ավագանու նիստի ժամանակ ընդդիմադիր Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ իր շիշ շպրտելը, ասաց. «Նախ, շիշը չի շպրտվել ինչ-որ մեկի ուղղությամբ։ Նախ, պետք է սկսենք սկզբից՝ ընդդիմությունը ինչի համար հրահրեց տվյալ բախումը։ Երբ որ հնչեցին ավագանու նիստի ընթացքում թեմաներ, որ իրենց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, առաջին համար Անդրանիկ Թեւանյանը, որն այս պահին ավագանու անդամ չէ, մեղադրվում է պետական դավաճանության մեջ եւ գտնվում է քրեակատարողական հիմնարկում՝ Երեւանի փոխքաղաքապետ պարոն Փամբուխչյանը նշեց այդ հանգամանքը, նրանք վրդովվեցին՝ ինչպես ենթադրելի էր, եւ փորձեցին հրահրել։ Իսկ իմ շիշ շպրտելը, ինչպես դուք եք ասում, չի ուղղված եղել կամ միտված եղել ինչ-որ մեկին։ Կարելի է ասել՝ հանդարտության կոչ է եղել եւ սեղանին է շիշը դիպչել։ Այսինքն, ինչ որ անձի շիշը չի դիպչել»։

 

Ճշգրտմանը, թե հանդարտեցնում է շիշ շպրտելո՞վ, քպականը պատասխանեց. «Ասացի արդեն, եթե մարդիկ կռիվ են հրահրում, շիշը սեղանից ցատկում, ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի։ Այսինքն, ոչ մեկի միտված չի եղել, որ վնաս պատճառի ու ոչ ոքի չի դիպչել։ Ես տեսնում եմ, թե շիշը ուր եմ շպրտում»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930