ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և ժամանակավոր հավատարմատարներին։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները: Մասնակիցները կարևորել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ հայկական ապրանքները որակական առումով չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին՝ ունենալով համապատասխան «GLOBAL GAP» և մյուս բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները․
Կարդացեք նաև
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել բիզնես միջավայրի բարելավման և որակի չափանիշների բարձրացման գործում։ Այսօր շատ հայկական ընկերություններ պատրաստ են ոչ միայն ավելացնել իրենց արտահանումը, այլև հաստատել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ եվրոպացի գնորդների հետ»,- ասել է նախարարը։
Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, պետական աջակցության առկա գործիքակազմին։
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է դեսպանների հարցերին և ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն


















































