Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց. ՄԻՊ

Հունիս 25,2026 14:11 Share

Կալանքի կիրառման համակարգային խնդիրների լուծման կարևորության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։

Միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի գործերի շրջանակներում, այդ թվում՝ վերաբերելի Դավիթ Մինասյանին, Արտուր Օսիպյանին, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է պետությանը քննարկման առարկա դարձնել անձանց նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը:

Պետությունը փաստացի կատարել է Պաշտպանի այս առաջարկությունները, ինչը ՄԻՊ հաստատությունը կարևոր է համարում` նկատի ունենալով նաև պետության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու ցուցանիշների աճը:

Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց` կարևորելով և առաջնահերթ համարելով կալանքի կիրառման ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել