Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին իշխանությունների ժամանակ այս տեսակ ճնշումների ալիք չի եղել»․ Արտաշես սարկավագ

Հունիս 25,2026 14:19 Share

«Նույնիսկ այս իրավիճակում էլի ինչ-որ չափով պիտի արդարադատությանը նման որոշում լինի։ Այդքանն է ակնկալիքը Վերաքննիչ դատարանից, որ գոնե ինչ-որ սահմանափակումներ կհանեն։ Չենք սպասում, որ կարդարացնեն՝ չնայած բոլոր հնարավորությունները կան։ Հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, քաղաքական պատվերները, մինչև այսօր ընդդիմադիր մարդկանց, իշխանությանը հակառակ կարծիք հայտնողների ձերբակալությունները՝ չեմ կարծում,որ կարդարացնեն»,-Վերաքննիչ դատարանում Միքայել սրբազանի գործով վերջին դատական նիստի ընթացքում դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաշես սարկավագ Աջապահյանը։

Արդեն տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ դատարանը հեռացել է առանձին սենյակ կայացնելու Միքայել Սրբազանի գործով որոշում։

Ըստ Արտաշես սարկավագի՝ երևի գործը կուղարկեն Գյումրու դատարան՝ վերաքննվելու։

Լրագրողների փաստմանը՝ իրավապահները խուզարկել են Գյումրու ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը և հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունեք, Արտաշես սարկավագը պատասխանեց․ «Այս ճնշումները դատապարտում ենք։ Այսպիսի բան որևէ իշխանության ժամանակ չի եղել, երբ ընդդիմադիրների ցանկացած ներկայացուցչի տուն մտնեն, հետաքննեն, հետախուզեն։ Ինչքան էլ իրենք ժամանակին բողոքում էին նախկին իշխանություններից, նախկինների ժամանակ այս տիպի ալիքով ճնշումներ երբեէ չեն եղել։ Մենք՝ որպես գյումրեցի, մտահոգ ենք, ակնհայտ է, որ մեր ձայնը հաշվի չի առնվում․ ընտրում ենք քաղաքապետ, կուսակցություն, և այդ ամենը պարզապես գործող իշխանությունը արհամարհում է։ Հիմա էլ խոսակցություն կա, թե նոր ընտրություններ անեն, անցյալ ընտրություններին իրենք չէի՞ն անողը, իրենք ընդունո՞ւմ են, որ թույլ են տվել սխալներ, հիմա թույլ չպիտի՞ տան։ Խնդիր այն է, որ իրենց ներկայացուցիչը չի անցել Գյումրիում, և փորձում են ևս մեկ ընտրությամբ՝ ավելի կատարելագործված ընտրակաշառքով հասնել իրենց նպատակին։ Եթե չկարողանան բավարար չափով ընտրակեղծիքներ կիրառել, միանշանակ՝ իրենց թեկնածուն չի անցնի»։

Միքայել սրբազանի գործով վերջին դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արտաշես սարկավագ Աջապահյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930