Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի՝ սա անհերքելի փաստ է». Արամ Վարդևանյան

Հունիս 26,2026 11:30 Share

«Այն, որ ՍԴ-ն անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի, և այդպիսինն է նաև հանրային ընկալումը, դա անհերքելի փաստ է»,- ՍԴ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ ՍԴ-ն այսօր քննում է ընդդիմադիր 7 ուժերի դիմումը, որով վիճարկվում են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Արամ Վարդևանյանը նախընտրեց այս փուլում դատողություններ չանել ՍԴ-ից սպասվող արդյունքների վերաբերյալ, բայց մտահոգություն հայտնեց․ «Երբ ՍԴ կազմի վերաբերյալ միջամտություն էր տեղի ունենում, վստահ եմ՝ շատերն այդ ժամանակ չէին պատկերացնում, որ գալու է 2026-ի հունիսի 7-ը, և ՍԴ որոշումն այս աստիճանի էական նշանակություն է ունենալու հանրության կողմից ընտրական սկզբունքի իրացման տեսանկյունից։ Եկել է այդ օրը»։

Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանի՝ այս նիստին մասնակցության անթույլատրելիության մասին։ Նա հայտնեց, որ ստացել է արձանագրային որոշումից քաղվածք, որը վերաբերվում է Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցի քննարկմանը, դրա նախաձեռնմանը, նախաձեռնող դատավորի անուն ազգանունը, մի շարք այլ հանգամանքներ։ Եվ ասաց, որ դրանք կքննարկեն ՍԴ նիստի ժամանակ։

Լրագրողների դիտարկմանը՝ իշխանությունները հայտարարում են, թե համատարած ընտրակաշառք է բաժանվել, ինչն ազդել է ընտրությունների արդյունքների վրա և հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ իշխանությունները չեն դիմում ՍԴ վիճարկելու ընտրությունների արդյունքները, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ իրենք ևս ունեն այն տեղեկանքը, որ փոխանցվել է մեզ, որ այդքան թմբկահարված ընտրակաշառքների կամ նման երևույթների հետ կապված խնդիրները լուրջ չեն։ Այս պահի դրությամբ խոսքը 258 մեղադրյալի մասին է, որ պատկերացնեք՝ առիթների ժամանակ երեք խոշոր խուլիգանության դեպքն է։ Ճիշտ տեխնիկական մոտեցում էր, որով կարողացան նման աղմուկ ստեղծել։ Այդ 258 դեպքերը փեսայի և աներոջ խոսակցությունը քյաբաբի վերաբերյալ՝ որպես քրեական գործ հրամցնելն է, կանանց միջև բամբասանքային բնույթի խոսակցությունը՝ որպես վիճակագրական տվյալ դարձնելն է։ Այս ամենը պարզապես լուրջ չէր, դրա համար էլ երևի չեն դիմել ՍԴ։ Բայց կարող են միանալ մեր դիմումին»։

ՍԴ-ի՝ ընդդիմադիր ուժերի դիմումների քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա Հարությունյան says:

    Ապրես, Արամ Վարդևանյան

Պատասխանել