Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն կրճատված կազմով է, ներկայիս կազմը լեգիտիմության հետ կապված խնդիր ունի․ Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց

Հունիս 26,2026 12:36 Share

«Սահմանադրությունը երաշխավորում է ՍԴ-ի կողմից գործի քննություն, ՍԴ-ն համապատասխանաբար ունի 9 անդամ։ 9 անդամի թվի փոփոխությունը, որը նախատեսված է՝ ըստ էության սահմանադրական օրենքով, բայց ոչ Սահմանադրությամբ, առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե ՍԴ կողմից, այլ ՍԴ կրճատված կազմի կողմից, ինչը առաջացնում է խնդիր որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված»,- Սահմանադրական դատարանում (ՍԴ) 7 ուժերի դիմումի, որով վիճարկվում է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քննության ժամանակ  հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։

A special session is underway at the Constitutional Court following applications filed by several political parties regarding the certification of the results of the June 7, 2026 regular National Assembly elections. Yerevan, Armenia

Նա նշեց՝ ուզում ենք միջնորդել, որ հակասահմանադրական ճանաչվի ընդհանրապես անհնարինության ինստիտուտը․ «Սա միջնորդում ենք՝ հաշվի առնելով սահմանադրական կարգավորումները՝ այդ թվում նաև կառուցակարգեր երաշխավորելու և սահմանադրությամբ տրված սահմանափակումները, որ որոշումներն ընդունում են հինգ և վեց ձայնով, և մեծամասնությունը միշտ հաշվարկվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի կազմից։ Եթե բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչում գործի շրջանակներում, ապա գործը կշարունակվի ամբողջ կազմով, այլ ոչ թե յոթ հոգով»։

ՍԴ նախագահ Արամ Դիլանյանը հորդորեց՝ այս պահին միայն քննարկել այն միջնորդությունները, որոնք վերաբերվում են դատարանի իրավազորությանը։ Մնացածի հետ կապված փոքր-ինչ ուշ առաջարկություն կներկայացնի։

Արամ Օրբելյանն ասաց․ «Մենք դատարանի՝ ամբողջ, ոչ ամբողջ կազմով քննելու իրավաչափության և սահմանադրականության հարցն ենք բարձրացնում, որի շրջանակներում սահմանադրական դատարանի մասին օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարց պիտի քննարկվի ՍԴ-ում։ Մեր միջնորդությունը վերաբերում է նրան՝ ապահովել ՍԴ ամբողջական կազմի՝ այդ թվում Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը սույն վեճի քննությանը։ Թե այս հարցի քննության ժամանակ ՍԴ-ն ոնց կանդրադառնա դրույթի կիրառմանը, ՍԴ տիրույթում է»։

Արման Դիլանյանն այս առիթով արձագանքեց․ «Դատարանը գիտի՝ ինչ օրենք է կիրառում, և այդ ընթացքում որևէ խնդիր չի տեսել»։

Արամ Վարդևանյանն էլ հայտարարեց․ «ՍԴ այն կազմը, որը հիմա ներկայացված է, լեգիտիմության խնդիր ունի»։

ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանն էլ ասաց․ «Պարոն Օրբելյանի միջնորդության հետ կապված նշեմ, որ ինչպես համատեղելիության, այնպես էլ անհամատեղելիության հետ կապված միջնորդություն ներկայացնելու իրավունք կողմին չի տրված»։

ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930