Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր գաղափարը չենք կիսում․ ՍԴ-ն մերժեց Արամ Օրբելյանի միջնորդությունը։ Դիմումը քննվում է կրճատ կազմով

Հունիս 26,2026 13:56 Share

Քիչ առաջ ՍԴ-ն մերժեց փաստաբան Արամ Օրբելյանի միջնորդությունը: 

Արդեն տեղեկացրել ենք, Արամ Օրբելյանն առաջադրել էր ՍԴ կազմի իրավազորության հարց և միջնորդել, որ ՍԴ-ն 7 քաղաքական ուժերի դիմումը քննի ամբողջական կազմով:

Նշենք, որ ՍԴ դատավորներն իրենց կարծիքները հայտնելով նշեցին, որ դեմ են Արամ Օրբելյանի միջնորդությանը։

A special session is underway at the Constitutional Court following applications filed by several political parties regarding the certification of the results of the June 7, 2026 regular National Assembly elections. Yerevan, Armenia

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը նշեց․ «Հետաքրքիր գաղափար եք ներկայացնում, բայց Ձեր գաղափարը չենք կիսում»։

ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել