Կառավարությունը հավանություն է տվել բջջային սարքավորումների IMEI կոդերի միասնական համակարգ ներդնելու օրենսդրական նախաձեռնությանը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների շրջանում։ Թեև պաշտոնական մակարդակով այս քայլը հիմնավորվում է ստվերային շրջանառության դեմ պայքարով և հեռախոսների գողության դեպքերի կանխմամբ, փորձագիտական դաշտում սա որակվում է որպես քաղաքացիների նկատմամբ համատարած հսկողություն հաստատելու գործիք։
Ծրագրի համաձայն, ստեղծվելու է կենտրոնացված տվյալների բազա, որտեղ միմյանց կապակցվելու են քաղաքացու անձնագրային տվյալները, հեռախոսի անհատական ծածկագիրը և բոլոր ակտիվ հեռախոսահամարները։ Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները հնարավորություն կստանան ցանկացած պահի ճշգրիտ հետևել, թե կոնկրետ ով, ինչ սարքով և որ վայրում է միացել ցանցին, ինչը դուրս է գալիս զուտ հարկային վարչարարության շրջանակներից։
Ամենամեծ վտանգը, թերևս, կապված է կիբեռանվտանգության հետ։ Ողջ երկրի բնակչության անձնական և սարքավորումների տվյալների կենտրոնացումը մեկ վայրում դառնում է առաջնային թիրախ հաքերային հարձակումների համար։ Համակարգի հնարավոր կոտրման դեպքում հարվածի տակ է հայտնվելու յուրաքանչյուր քաղաքացիական անձի անվտանգությունը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































