Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԵԱՏՄ առևտրային բլոկի արդիական հարցերը

Նոյեմբեր 20,2026 23:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 18-19-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առևտրային քաղաքականության և անդամ պետությունների ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություններ։

Միջոցառումներին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացած խորհրդակցության ընթացքում՝ ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնևի նախագահությամբ, քննարկվել են ԵԱՏՄ առևտրային բլոկի արդիական հարցերը։

Հանձնաժողովում տեղի են ունեցել նաև անդամ պետությունների առաջարկություններին նվիրված խորհրդակցություններ՝ նախարարների տեղակալների մակարդակով։

Քննարկումների ընթացքում կարևորվել է անդամ պետությունների առաջարկությունների համադրումը, գործընկերների դիրքորոշումների հստակեցումը և փոխընդունելի մոտեցումների ձևավորումը։

Խորհրդակցությունների արդյունքները հիմք կհանդիսանան հարցը Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք նիստին ներկայացնելու և համապատասխան առաջարկությունների հետագա քննարկման համար։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30