Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական առիթ է փորձել ազդել տարածաշրջանում ձևավորվող գործընթացների վրա, հաշվի առնելով Իսրայել-Ադրբեջան սերը և Իսրայել-Թուրքիա ատելությունը. Արթուր Խաչատրյան

Հունիս 29,2026 11:48 Share

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին․․․․

Իհարկե, կլինեն մարդիկ, հիմնականում կամ նույնիսկ բացառապես Հայոց ցեղասպանության ճանաչման թշնամիներ, ովքեր կհայտարարեն․ «Իսրայելը Հայոց ցեղասպանությունն օգտագործում է իր սեփական քաղաքական նպատակների համար»։ Բա չէ, ի սեր ձեր սիրուն աչքերի։ Քաղաքականության ողջ արվեստը այլ կողմերի հետ ընդհանուր շահերի (թեկուզև կարճաժամկետ) նույնականացումն ու քո երկարաժամկետ նպատակներին ի նպաստ օգտագործումն է։ Առավել բարդ է, երբ դիմացիդ կողմի հետ երկար աշխատելու կարիք կա՝ ապացուցելու համար, որ առկա է շահերի նույնացում, և որ անհրաժեշտ է որոշակի գործողություն քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ու կարևոր չէ, դիմացիդ կողմի քաղաքական շահը ներքաղաքական, թե արտաքին քաղաքական է։ Կարևոր է, որ կա համընթաց ալիք։

Հայաստանի իշխանությունների արձագանքը չեմ տեսել։ Կա՞։ Պատմական առիթ է փորձել ազդել տարածաշրջանում ձևավորվող գործընթացների վրա, հաշվի առնելով Իսրայել – Ադրբեջան սերը և Իսրայել – Թուրքիա ատելությունը։ Ռիսկ կանեն, թե՞ կվախենան։ Չէ՞ որ Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց ցեղասպանության մասին․․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930