Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ ունեմ շանսեր, բայց վարչությունը կորոշի»․ ՔՊ-ն ԱԺ փոխնախագահ է ընտրում

Հունիս 29,2026 19:20 Share

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է գումարել, որի ընթացքում ընտրելու են նաև ԱԺ փոխնախագահի թեկնածուներ։

Թեկնածուն ընտրվելու է փակ գաղտնի քվեարկությամբ։ ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել ՔՊ-ականներ Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։

Նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ իր շանսերը գնահատում է նորմալ։ «Կարծում եմ՝ ունեմ շանսեր, բայց վարչությունը կորոշի»,- ասաց նա։ Ջուլհակյանը նշեց, որ ենթադրում է՝ թեժ ընտրություն է սպասվում, որովհետև «բոլոր թեկնածուները շատ արժանավոր քաղաքական գործիչներ են»։

Անդրադառնալով ՍԴ նիստում իր հասցեին հնչած մեկնաբանություններին՝ Արուսյակ Ջուլհակյանն ասաց․ «Մերկապարանոց մեղադրանքներ են»։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի ընտրության արդյունքները, այնինչ ՔՊ-ն արդեն պաշտոններ է բաժանում, Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «Ես նման հեռանկար չեմ տեսնում, որովհետև այն ենթադրյալ խախտումները, որոնք, ըստ ընդդիմադիրների, իբր եղել են և կրել են զանգվածային բնույթ, որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում։ Նույնիսկ եթե եղել են սակավաթիվ առանձին դեպքերով որևէ խախտումներ, ապա դրանք որևէ կերպ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ես որևէ հեռանկար չեմ տեսնում, որ ՍԴ-ն կարող է անվավեր ճանաչել»։

Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ այն փաստարկները, որոնք ներկայացվում են նիստի ժամանակ ընդդիմադիր գործիչների կողմից, որևէ կերպ չեն կարող հանգեցնել ընտրությունների անվավեր ճանաչմանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930