Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդիր չկա»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 29,2026 20:40 Share

ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր և դեռևս գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդիր չկա։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ 

Հարցին, թե Ալեն Սիմոնյանը խորհրդարանո՞ւմ է շարունակելու իր աշխատանքը՝ որպես պատգամավո՞ր, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Կքննարկենք, ինքն էլ որոշում կկայացնի, թիմն էլ որոշում կկայացնի։

Մենք մեր կարծիքները կհամադրենք, կքննարկենք, կտեսնենք։ Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ունենանք այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, որովհետև դա, ի վերջո, փորձ է։ Այս պահին մեր թիմում ԱԺ երկու նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա և այդպես շարունակ։ Դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»։

Հարցին, թե իր և Ալեն Սիմոնյանի միջև որևէ անձնական խնդիր չկա՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իմ ու Ալեն Սիմոնյանի մի՞ջև, ոչ, բացարձակ չկա»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930