Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու

Հունիս 25,2026 22:07 Share

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո լրագրողներին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկման և փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,- նշել է Փաշինյանը:

Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանն էլ ասել է.

«Շոյված եմ արդյունքից և վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները: Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել և պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել»:

Ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Լրատվամիջոցների  հարցին ի պատասխան, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ հայտնել է, թե արդեն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930