Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ եթե մեկ դատավոր ունի լեգիտիմության խնդիր, ապա դա ամբողջությամբ ստվերում է դատարանի ամբողջ կազմը. Վարդևանյան

Հուլիս 01,2026 15:06 Share

«Դիմողների կողմից, բացառությամբ մեկի, ներկայացված փաստարկները առավել քան համոզիչ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընտրությունները Սահմանադրական դատարանում վիճարկելու վերաբերյալ դիմում ներկայացրած 7 քաղաքական ուժերից «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումը։

Նրա խոսքով՝ այդքան խոսվեց այն մասին, թե, իբր, ընտրախախտումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմից, ինչը, նրա գնահատմամբ, ինքնին աբսուրդային պնդում էր։ Սակայն, ինչպես նշեց նա, որևէ մեկը չպնդեց, որ այդ, իբր, խախտումները էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

«Հարցուպատասխաններից մեկի ժամանակ ես ուղիղ հարցրի երրորդ անձին՝ եկեք գնանք նոր ընտրությունների կամ թող լինի երկրորդ փուլ։ Եթե իրենք հավատում են իրենց իսկ ներկայացրած, այսպես կոչված, ընտրակաշառքների մասին պատմություններին, ապա պետք է այդ դիրքորոշումը ներկայացնեին։ Հակառակը՝ ամեն կերպ նահանջեցին»,- ասաց Վարդևանյանը։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների լեգիտիմության հարցին՝ նա նշեց, որ եթե նույնիսկ մեկ դատավոր ունի լեգիտիմության խնդիր, ապա դա ամբողջությամբ ստվերում է դատարանի ամբողջ կազմը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031