Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի հուղարկավորությանը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Միջազգային մամուլում տեղեկություն կար, որ Նիկոլ Փաշինյանը եւ այլ երկրների առաջնորդներ մեկնելու են Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։
Հարցին, թե մեկնելո՞ւ է Իրան, եւ երկկողմ հանդիպումներ նախատեսվա՞ծ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այո, վաղը մեկնելու եմ եւ վաղն էլ վերադառնալու եմ։ Եվ, բնականաբար, Իրանի ղեկավարության հետ շփումներ նախատեսված են»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































