Լրահոս
Օրվա լրահոսը

Արուսյակ Մանավազանն ընտրվեց ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

Հուլիս 02,2026 20:20 Share

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու Արթուր Հովհաննիսյանը չի շտապում գնահատել իր ընտրվելու շանսերը։ Իսկ այն հարցին, թե ինչու պետք է հենց իրեն ընտրեն խմբակցության ղեկավար, պատասխանեց՝ կատարված աշխատանքի համար։

«Այս պահին նման գնահատականներ չեմ հնչեցնի։ Ում վարչությունը ճիշտ կհամարի, նա էլ կընտրվի։ Երկուսս էլ գործընկերներ ենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե, իր կարծիքով, ինքն է ընտրվելու, թե խմբակցության ղեկավարի մյուս թեկնածուն՝ Արուսյակ Մանավազյանը։

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել, որի ընթացքում կքննարկվի ԱԺ խմբակցության ղեկավարի թեկնածության հարցը։ Թեկնածուներն են Արթուր Հովհաննիսյանն ու Արուսյակ Մանավազյանը։

Ի դեպ, թեեւ վարչության նիստը դեռ չի ավարտվել, սակայն Արթուր Հովհաննիսյանն արդեն հեռացել է նիստից՝ բոլորից շուտ դուրս գալով:

ՔՊ վարչության նիստն ավարտվեց ու խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրվեց Արուսյակ Մանավազյանը: Այս մասին լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել