Լրահոս
Արցախի կլանումը-2
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյան. «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պատմական հնարավորությունը ձեզ համար ստեղծել է էլի ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»

Նոյեմբեր 20,2026 14:38 Share
Աջակցեք aravot.am-ին

«Վարչապետը հնչեցնում է մի պատմական առաջարկ՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք՝ կո՞ղմ ես արդյոք Սահմանադրությանը, թե՞ ոչ։ Եթե ժողովուրդը կասի՝ ոչ, ապա վարչապետն ասում է՝ ես կհեռանամ։ Ի՞նչ է ստացվում այս սցենարի դեպքում. եթե դուք համոզված եք, որ այս սահմանադրությունը ալիեւյան Սահմանադրություն է, ապա ժողովուրդը Սահմանադրությանը կասի՝ «ոչ», եւ տեղի կունենա երկու բան, որի մասին դուք երազում եք։ Առաջինը՝ այսպես կոչված՝ ձեր ասած ալիեւյան Սահմանադրությունը կմերժվի, եւ երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը կհեռանա։ Բինգո՛։ Հասկանո՞ւմ եք, դուք ինքներդ ձեր բովանդակ քաղաքական գործունեությամբ ձեր համար երբեւէ էսպիսի քաղաքական շանս չեք ստեղծել։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պատմական հնարավորությունը ձեզ համար ստեղծել է էլի ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ասում է՝ ժողովո՛ւրդ, եկեք, էս է հնարավորությունը, Քրիստինե Վարդանյանն ասում է՝ ոչ, մենք իշխանության հետ գործարքի չենք գնա։ Ասում է՝ եկեք հեռացրեք ինձ, ասում է՝ ոչ, չենք հեռացնի քեզ»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սահմանադրական հանրաքվեն մերժելու համար ընդդիմությանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից նախատեց նաեւ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Արուսյակ Մանավազյան

«Ինչպես նկատում եք, երկու օր է՝ ընդդիմությունը լուռ է, ընդդիմությունը չի աղմկում, ընդդիմությունը իրար հերթ չտալով այս ամբիոնը չի գրավում։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ հնչել է հստակ առաջարկ։ Եվ, ի զարմանս բոլորիս, քիչ առաջ տիկին Վարդանյանն ասաց՝ «մենք ապշած ենք» , ես կասեի՝ ավելին՝ դուք նոքդաունի եք ենթարկվել, տիկին Վարդանյան։ Երկու օր նոքդաունի ենթարկվելուց հետո արթնացել են եւ հայտնագործություն են արել։ Մի քաղաքական ուժը վերագրեց, որ իշխանությունը գործարք է առաջարկել, դա եւս հայտնագործություն է։ Մյուս քաղաքական ուժը՝ ի զարմանս երկօրյա լռության, «ստատուս» բառն է հայտնագործել․․․ Ես ուղղակի չգիտեմ՝ դուք ինչպես եք հրաժարվում այն օրինական մեխանիզմից, որ առաջարկում է իշխանությունը՝ գալ եւ հասնել ձեր … Հանրաքվեի գաղափարից խուսափելով ընդդիմանալը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե Սահմանադրության բովանդակությունն է, այլ ժողովրդի ուղիղ քվեից եւ սեփական հանրային աջակցության իրական չափը տեսնելուց խուսափելն է։ Եվ ամենակարեւորը, դուք դեմ եք խաղաղությանը, դուք դեմ եք խաղաղության պայմանագրի հաստատմանը, այնպես, ինչպես այստեղ դեմ քվեարկեցիք նախագծին։ Իհարկե, վերջնական խոսքը պատկանում է քաղաքացուն, եւ հանրաքվեն անուղղակի ճանապարհն է այդ խոսքը լսելու համար, եւ այն լինելու է լսելի, վստահեցնում եմ ձեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30