ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավորապես ասել է․
«ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրումը ոչ միայն սկիզբ դրեց ձեր պետության գոյությանը, այլև դարձավ համաշխարհային պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը։ Այդ ժամանակ Ռուսաստանը անվերապահորեն աջակցեց հյուսիսամերիկյան գաղութարարներին՝ բրիտանական տիրապետությունից ազատագրվելու նրանց պայքարում։
Անցած երկուսուկես դարերի ընթացքում մեր երկրների հարաբերությունների տարեգրության մեջ արձանագրվել են բազմաթիվ փառավոր էջեր։ Մենք դաշնակիցներ ենք եղել երկու համաշխարհային պատերազմների ընթացքում, միասին մարդկությանը փրկել ենք նացիզմի սարսափներից, իսկ հետագայում կարևոր դեր ենք խաղացել ժամանակակից աշխարհակարգի հիմքերի ձևավորման գործում։ Այսօր էլ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, որպես աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերություններ, առանձնահատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության և կայունության ապահովման գործում։
Վստահ եմ, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական, իրավահավասար և փոխշահավետ հարաբերությունների զարգացումը բխում է ոչ միայն մեր ժողովուրդների, այլև ողջ միջազգային հանրության շահերից»։


















































