Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տեխնոլոգիաների կառավարման կենտրոնից քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումները տրոլեյբուսներում կազմել են 173,675, մետրոպոլիտենում՝ 542,997, ավտոբուսներում՝ 2,484,685: Ներկայացվեց նաև 2025-2026 թվականների հունիս ամսվա համեմատականը, ըստ որի՝ 10,187,370-ի փոխարեն 2026 թվականի հունիսին վավերացվել է 14,253,069, այսինքն՝ շուրջ 40%-ով ավելի:
Նշվեց, որ գրեթե 15% աճ է գրանցվել նաև մետրոպոլիտենում, ինչը ֆինանսական առումով 450 միլիոն դրամի ավել հավաքագրում է: «Մետրոպոլիտենի թվերը ցույց են տալիս, որ ունենք նաև որոշակի աճ ուղևորահոսքերի տեսանկյունից: Իհարկե, 40% ընդհանուր աճը ուղևորահոսքերի աճը չէ, դա խոսում է մեր միգուցե մի փոքր կոշտ, բայց աշխատող մեթոդաբանության մասին՝ Երևան քաղաքը կարողացել է լուծել հավաքագրման խնդիրը:
Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ վալիդացիան և վճարումները հանրային տրանսպորտում մեր հանրային տրանսպորտի որակի համար են արվում: Այս տարի մենք գնեցինք 45 նոր տրոլեյբուսներ և շարունակաբար զարգացնում ենք մեր հանրային տրանսպորտը: Շուտով կզեկուցվի 250 նոր էլեկտրոավտոբուսների մասին, և այս բոլոր ծրագրերով մենք արդեն փոխարինել ենք մեր ամբողջ հին պարկը: Մենք հին պարկ գրեթե չունենք, մնացել են «Հիգեր» ավտոբուսները, որոնք նույնպես շուտով կփոխարինվեն… Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք պարտաճանաչորեն վալիդացիան իրականացնում են ավտոբուսում, վճարումները կատարում են, և, իհարկե, մեր ավտոբուսների և տրոլեյբուսների վարորդներին, որոնք նաև հետևում են պրոցեսին»,- ասաց Ավինյանը:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































