«Ազատություն». Բաքուն բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին՝ Ուկրաինայում՝ Նիկոլաևի մարզում, ադրբեջանական SOCAR բենզալցակայանի վրա երեկ տեղի ունեցած հարձակումից հետո։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, ռուս դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։
«Հանդիպման ժամանակ հիշեցվել է, որ անօդաչու թռչող սարքի այս հարձակումը առաջին նման միջադեպը չէ. SOCAR-ի օբյեկտները Ուկրաինայում, այդ թվում՝ գազաբաշխման կոմպրեսորային կայանը և Օդեսայի նավթամբարը, նախկինում ևս եղել են ռուսական կողմի թիրախում՝ պատճառելով զգալի նյութական վնասներ», – հաղորդում է ադրբեջանական APA-ն, հավելելով՝ նման միջադեպերի շարունակությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































