ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել․ նա մտածել է, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, սակայն իրականում զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։
Տարածված ենթադրյալ հեռախոսազանգի բովանդակությունը ընդհանուր առմամբ հետեւյալն է.
Կարդացեք նաև
-Ես նաեւ ակնկալում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։
– Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխել կաթողիկոսին։
– Ես կարծում եմ, որ հիմա իմ ձեռքում կան հաղթաթղթեր, և մենք կարող ենք փոխել կրոնը / երեւի նկատի ունեն Եկեղեցու ղեկավարությանը/: Միակ բանը, որ կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի կողմնակիցների մեծ քննադատությանը։
– Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։
ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը փաստացի ապացուցում է մեր այն վարկածը, որ Հայ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավը առնվազն սատարում ունի թուրքերի եւ այլ արտաքին կենտրոններում։
Սա հայկական օրակարգ չէ, այ սա է հիբրիդային պատերազմ ՀՀ-ի ու հայ ժողովրդի արժեքների դեմ։
Սինիրլիօղլուն ըստ էության գործում է Բոլթոնի «Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից» դոկտրինի շրջանակում։
Սա ուղիղ միջամտություն է թե ՀՀ-ի, եւ թե Հայ Եկեղեցու ներքին գործերին։
Այս արարքը պետք է դատապարտվի բոլոր քաղաքական ուժերի, հասարակության եւ ինչու չէ նաեւ միջազգային հանրության կողմից։
Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի։
Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Հայ Եկեղեցու դեմ հանդիսանում է հիբրիդային արշավի որջ։


















































