Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծելով, թե զրուցում է Փաշինյանի հետ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին»

Հուլիս 08,2026 13:18 Share

«Ազգային ճակատ». ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում խոսել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։

🔷Զրույցի ընթացքում քննարկվել է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։

🔷1tv.ru-ի հաղորդման հեղինակների պնդմամբ՝ Հայաստանում իրականացվում են հոգևորականների ձերբակալություններ և ճնշումներ, որոնք, ըստ նրանց, կատարվում են Արևմուտքի աջակցությամբ։

🔷Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։

🔷Իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ըստ հաղորդման, պատրաստակամություն է հայտնել աջակցել կաթողիկոսի փոխարինման հարցում։

🔷Զրույցից ներկայացված է մի հատված.

– Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։

– Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

– Կարծում եմ՝ այժմ իմ ձեռքում արդեն կան որոշակի խաղաքարտեր, և մենք կարող ենք փոխել կրոնական իրավիճակը։
Միակ բանը, ինչի համար կարող եմ խնդրել ձեզ, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների խիստ քննադատությանը։

– Լավ, ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031