Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Համբարձումյանն ընդգծել է Վառնա–Բաթումի լաստանավային կապի կարևորությունը՝ որպես Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կարևոր ուղի

Հուլիս 08,2026 17:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Բուլղարիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպում է ունեցել Վառնա քաղաքի տնտեսական և ֆինանսական հարցերով փոխքաղաքապետ Սնեժանա Ապոստոլովայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Հայաստանի համար արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում, ինչպես նաև զբոսաշրջային փոխանակումների խթանման հարցեր։

Փոխքաղաքապետ Սնեժանա Ապոստոլովան նշել է, որ Վառնան բարենպաստ պայմաններ է առաջարկում բիզնեսի և առևտրային հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ քաղաքում նոր տնտեսական գոտու ստեղծման ծրագրի շրջանակում։ Նա ընդգծել է, որ Վառնան տարվա բոլոր եղանակներին պահանջված զբոսաշրջային ուղղություն է՝ ծովային և առողջարանային զբոսաշրջությամբ, ինչը էապես մեծացնում է ապրանքների և ծառայությունների պահանջարկը, այդ թվում՝ գյուղատնտեսական։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Երևանի և Վառնայի միջև ցամաքային և օդային տրանսպորտային կապերի զարգացման հեռանկարներին։

Դեսպան Համբարձումյանն ընդգծել է նաև Վառնա–Բաթումի լաստանավային կապի կարևորությունը՝ որպես Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կարևոր ուղի։ Դեսպանն ավելացրել է, որ հուլիսի 7-ին մեկնարկել է Բուրգաս–Երևան երթուղով անդրանիկ սեզոնային չվերթը։

Կողմերը բարձր են գնահատել հայ-բուլղարական ավանդաբար բարեկամական հարաբերությունները և ընդգծել դրանց հետագա զարգացման հեռանկարները՝ երկու երկրների միջև 2026 թվականի մայիսին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի համատեքստում, որն ընդգրկում է այնպիսի առաջնահերթ ոլորտներ, ինչպիսիք են տնտեսությունը, կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը և այլն։

Բուլղարիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031