«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է. «Արեգնազ Մանուկյանի կալանավորման որոշումը հերթական անհամաչափ և դատապարտելի քայլն է, քաղաքական դրդապատճառներով հերթական հետապնդումը։
Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանն էլ գրում է. «Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան
Մենք` հայերս, նախկինում ինքնավստահ կերպով և արդարացիորեն քննադատում էինք Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին քաղաքական հետապնդումների, ընտրովի արդարադատության և մարդու իրավունքների խախտումների համար։ Ո՜վ իմանար, որ Հայաստանում կլինի նույն իրավիճակը:
Կարդացեք նաև
Հայաստանը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետություն է։ Այս միջազգային պայմանագրերով երաշխավորում է յուրաքանչյուր անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը, արդար դատաքննության, կարծիքի ազատ արտահայտման, խաղաղ հավաքների և միավորումների ազատության, ինչպես նաև օրենքի առջև հավասար պաշտպանության իրավունքը՝ առանց խտրականության։
Դրանք նաև պարտավորեցնում են պետությանը բացառել կամայական ազատազրկումը, քրեական հետապնդման չարաշահումը և խտրականության ցանկացած ձև, այդ թվում՝ քաղաքական համոզմունքների կամ հասարակական և քաղաքական կյանքին մասնակցության հիմքով։ Ինչին ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում Հայաստանում:
Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ պետությունները պարտավոր են պաշտպանել կանանց քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումից, ապահովել նրանց հավասար հասանելիությունը արդարադատությանը և բացառել ցանկացած խտրականություն քրեական օրենքի կիրառման ժամանակ։
«Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք, սակայն, քրեական հետապնդումները օգտագործվում են որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման գործիք, իսկ խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի՝ դեռևս դատավճռի կայացումից առաջ, ազատությունը սահմանափակվում է ոչ թե արդարադատության անհրաժեշտությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ավելի կոնկրետ մեկ անձի քմահաճույքով:
Սա արդեն ոչ թե ներքին քաղաքականության, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարց է։ Հայաստանի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չիրականացման հարց է:
✊Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն էլ գրում է. «Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։
Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
Շաբաթներ առաջ նրա բնակարանը խուզարկվել էր, որից հետո վերջինս որեւէ կերպ չէր խուսափել քրեական հավանական հետապնդումից։
Բացի այդ, նա անչափահաս երեխայի մայր է, ինչը եւս մեկ հանգամանք էր խափանման միջոցներից ամենածանրը ՉԿԻՐԱՌԵԼՈՒ տեսանկյունից։
Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը՝ կալանքը, հերթական հարվածը իրավական պետությանը։
Քաղաքական այլակարծությունը հանցագործություն չէ, ընդդիմախոսին լռեցնելն էլ արդարադատություն չէ»։


















































