Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից

Հուլիս 10,2026 16:25 Share

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից։ ԱՀԱ հիմնադրամը, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, դիտարկում է, որպեսզի դրանք չգերազանցեն սահմանված առավելագույն շեմը։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի հունիսի 1-ից մինչ օրս մասնագիտացված խորհրդատվության և այցերի սպասարկման համավճարների չափը կազմել է հատուցման ներկայացված ընդհանուր ծավալի 0.82%–ը, մինչդեռ սույն թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում այն կազմել է 0.86%։ Համավճարի ընդհանուր չափն առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ներկայացված ընդհանուր ծավալի մեջ նույնպես նվազել է․ հունվար – մայիս ամիսներին համավճարի մասնաբաժինը կազմել է 1.6%, իսկ հունիսի 1-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում՝ 1.51%։

Խնդրում ենք հետևել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կիրառվող մեխանիզմների և բժշկական օգնության տրամադրման հետ կապված հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներին և բժշկական հաստատությունների կողմից առաջարկվող համավճարները վճարելիս հետևողական լինել ստուգելու դրանց համապատասխանությունը և չափերը։

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել