Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի գործը ընտրովի արդարադատության հերթական օրինակն է. Մարուքյան

Հուլիս 10,2026 17:19 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Գագիկ Ծառուկյանի գործով իրականացված գործողությունները չեն համապատասխանում քրեական արդարադատության սկզբունքներին։ Տանը խուզարկության ընթացքում ուժի ցուցադրումն ու այդ կադրերի հրապարակումը պարզապես քաղաքական շոուի տպավորություն են ստեղծում։

Ծառուկյանի գործը ընտրովի արդարադատության հերթական օրինակն է։ Երբ իշխանությանը ձեռնտու է, նույն մարդիկ ներկայացվում են որպես խոշոր սեփականատերեր, իսկ երբ այլևս ձեռնտու չէ՝ կրկին դառնում են «օլիգարխներ»։

2018 թվականից հետո այդպես էլ չհաջողվեց իրականում տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը։ Քաղաքականությամբ չպետք է զբաղվեն ոչ օլիգարխները, ոչ էլ խոշոր սեփականատերերը, այլ համապատասխան գիտելիք, փորձ և պատրաստվածություն ունեցող գործիչները։ Երկրի ճակատագիրը չի կարող կախված լինել այն մարդկանցից, որոնց համար քաղաքականությունը սեփական տնտեսական շահերի սպասարկման միջոց է։

Այսօր Հայաստանում քաղաքական գործունեությունը խիստ աղավաղված է։ Քաղաքական ուժերը հաճախ նույնիսկ չեն կարողանում պաշտպանել սեփական քաղաքական դիրքերը, ինչն էլ հնարավորություն է տալիս իշխանությանը շարունակել ընտրովի արդարադատության քաղաքականությունը։

«Լուսավոր Հայաստանը» սկզբունքային դիրքորոշում է ունեցել նաև նախկինում․ 2020 թվականին մեր խմբակցությունը դեմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն (17.06.2020 թ. ԱԺ նիստում իմ ելույթի հղումը), քանի որ այն ժամանակ նույնպես համարել ենք, որ իրականացվում է ընտրովի արդարադատություն։

Վերջին տարիներին Հայաստանում այդպես էլ չեն ձևավորվել անկախ պետական ինստիտուտներ։ Փոխարենը պահպանվել է քաղաքական հրահանգներով աշխատող համակարգը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031