Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանն ու Մոհամմադ Ալ Քասիմին քննարկել են դպրոցական ավտոբուսների համակարգի ներդրման ուղղությամբ համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները

Հուլիս 10,2026 23:13 Share

Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» բարձրաստիճան միջոցառման շրջանակում Փարիզում գտնվող ԱՄԷ կրթության նախարարության գլխավոր քարտուղար Մոհամմադ Ալ Քասիմիի հետ։

Հանդիպմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը։

Անդրադարձ է եղել նաև դպրոցական ավտոբուսների համակարգի ներդրման ուղղությամբ համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին՝ հաշվի առնելով այս ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հաջողված փորձը և կրթության հասանելիության ապահովման գործում դրա արդյունավետ կիրառումը։

Կարևորվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունն ու փորձի փոխանակումը, երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկենաձեի հետ և Մոնտենեգրոյի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ-Ստոյանովիչի հետ։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031