Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովան՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունների մասին

Հուլիս 13,2026 10:34 Share

Հայաստանին Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններ են կապում ընդհանուր պատմության, համատեղ ընտանիքների, նախագծերի, բիզնեսի, ճակատագրերի միահյուսման շնորհիվ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում:

«Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն, աջակցություն, որոնք, իմ կարծիքով, կապված են եղել ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ նրա, ինչ ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը, փոխներթափանցումը, ահա այդ իրական կապերը», – ասել է նա:

Զախարովան նաև հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրման մասին բարդ ժամանակահատվածներում, մասնավորապես՝ արյունալի պատերազմների ընթացքում: Նա նաև նշել է երկրների փոխգործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում։

Թարգմանությունը՝ Sputnik Armenia

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել