Մոտ մեկ շաբաթ առաջ կապարակնքված «Մուլտի Վելնես» կենտրոնը դեռևս չի աշխատում։ Անորոշության մեջ են ինչպես կենտրոնի ավելի քան 150 աշխատակիցները, այնպես էլ շուրջ 4000 հաճախորդները։
Կենտրոնի տնօրեն Արման Փիրոյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնեց, որ այսօր կրկին փորձել է կապ հաստատել վարույթն իրականացնող մարմնի հետ և ևս մեկ անգամ բարձրացրել է կենտրոնի վերաբացման հարցը։
«Ինձ ասացին, որ 2 աշխատանքային օրվա ընթացքում փաստաբանների միջոցով մեզ պատասխան կտան։
Մենք դեռ չգիտենք, թե ներսում ինչ է կատարվում, բայց կարող ենք պատկերացնել։ Այնտեղ կան օդում կախված հսկայական լողավազաններ, որոնցից մեկի տակ մարզասրահն ու սպան են։ Տեխնիկական խնդիրներ, իհարկե, երբեմն լինում էին, սակայն դրանք մշտապես մեր վերահսկողության ներքո էին և ամենօրյա ռեժիմով վերացվում էին։ Հիմա չգիտենք, թե ներսում ինչ վիճակ է, և համոզված ենք, որ տարբեր խնդիրներ են առաջացել»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































