Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հուլիս 15,2026 17:26 Share

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2020 թվականի հունիսի 9-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բակում մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, Ա․Պ․-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2021 թվականի սեպտեմբերի 29-ին 7 համակատարողների մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, իսկ սպանությանն օժանդակող անձի՝ Ա․Մ․-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2026 թվականի հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Ա․Մ․-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են սահմանափակ խոցելիությամբ ինքնաշեն ողորկափող հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Ա․Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը) և Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031