Լրահոս
Օրվա լրահոսը

66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նոյեմբեր 27,2026 16:15 Share
Աջակցեք aravot.am-ին

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Տ․Խ․-ն, մտերիմ հարաբերություններ ունենալով Կ.Բ․-ի ընտանիքի անդամների հետ և միաժամանակ աշխատե­լով ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում, Կ․Բ․-ի որդու՝ Մ․Բ․-ի հետ համատեղ բիզնես ձեռ­նարկելու պատրվակով, վերջինիս և նրա ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի գրա­վա­դրման ապահովմամբ, իր մտե­րիմ Ա․Ն․-ի անվամբ վարկ ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել, որից հետո բանկի հետ կնքված վարկային գծի տրամադրման պայմանագրով` Ա․Ն․-ի անվամբ տրամա­դրվել է 90 հզր ԱՄՆ դոլարի չափով վարկ և, ի ապահովումն պայմանագրով ստանձնած պարտավորությունների, գրավադրվել է հիշ­յալ անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանում գտնվող բնակարանը:

Այնուհետև, Տ․Խ․-ն, ստանալով հիշյալ 90 հզր ԱՄՆ դոլար գումարը, որևէ միջոց չի ձեռնարկել հա­մա­տեղ բիզնես ձեռնարկելու ուղղությամբ և խոստացված վարկային պարտավորությունների մա­րումն իրականացրել է մասնակի՝ բացառապես կատարելով 36 հզր 136 ԱՄՆ դոլարի չա­փով տոկոսի մարում, որից ելնելով՝ 2016 թվականի հունվարի 18-ին բանկը գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և դատա­րա­նի՝ 2021 թվականի հունվարի 24-ի վճռով նշված գույքի վրա տարածվել է բռնագանձում, ինչի հետևանքով գույքի սեփականատերերը  ընդհանուր բաժ­նային սեփականության իրավունքով իրենց պատկանող հիշյալ անշարժ գույքն առուվաճառքի և հաջորդող գրավի պայմա­նա­գրով 2025 թվականի մարտի 28-ին վաճառել և 66 մլն 827 հզր ՀՀ դրամի չափով գումարն ուղղել են բանկում Ա․Ն․-ի անվամբ գրանցված վարկային պարտավորությունները մարելուն:

Արդյունքում, Տ․Խ․-ն խաբեությամբ՝ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով և իրական մտադրության մասին լռելով, ինչպես նաև՝ վստահությունը չարաշահելով՝ օգտա­գործելով միջանձնային հարաբերությունները, համատեղ բիզնես ձեռ­­նարկելու պատրվա­կով, Մ․Բ․-ին և նրա ընտանիքի անդամներին պատճառել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս, որը դրսևորվել է հիշյալ անձանց կողմից 66 մլն 827 հզր ՀՀ դրամի չափով հարկադրված ծախս կատարելու ձևով:

Տ.Խ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30