Արձակուրդից վերադարձած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսանյութով անդրադարձել է հանրային տիրույթում հնչած մի քանի հարցերի՝ կապված առողջության համընդհանուր ապահովագրության հետ։
«Համավճարի հետ կապված հունվարի 1-ից մեր կարգավորումներով պարզ, թափանցիկ կերպով դրանք՝ համավճարները, ընդգրկված են եղել։ Բայց թվերը մեզ նաեւ որոշակի հուշումներ են անում, թե վեց ամսվա ընթացքում ինչ դինամիկա ունենք։
Մեր ընդհանուր խորհրդատվությունների ծավալի մեջ համավճարների տոկոսը եթե հունվարի 1-ից՝ մայիս ընկած հատվածում կազմում էր 0,86%, այսինքն, գումարային այն ամբողջ ծավալը, որ թե փոխհատուցվել է, թե համավճար է եղել, այդ ընդհանուր գումարի մեջ այդ 0,86 %-ը եղել է համավճարը։ Հիմա այն հունիս-հուլիս ամիսներին նվազել եւ դարձել է 0,82 %;
Նույն տենդենցը գրանցվել է նաեւ ծառայությունների մատուցման մեջ։ Այսինքն, որոշակի հետազոտություններ, այն ծառայությունների ծավալը, որտեղ առողջության ապահովագրությամբ սահմանված կերպով համավճար կարող էր կիրառվել եւ կիրառվել է, եւս նվազել է եւ ընդհանուր սահմանված 1,6 %-ից իջել է 1,5 %, որը էլի դրական տեղաշարժ է։
Կարդացեք նաև
Ուզում եմ ասել, որ մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել եւ ինչպես խոստացել էինք, ոչ միայն առողջության համընդհանուր ապահովագրությունը ընտրություններից հետո շարունակվելու է, այլեւ հաջորդ տարիներին ընդլայնվելու է», ասել է նախարարը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից


















































