Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ աշխատակից Մարի Ավետիսյանն արժանացել է Վիքիմեդիա Հիմնադրամի «Տարվա Վիքիմեդիստ» պատվավոր մրցանակին

Հուլիս 22,2026 23:45 Share

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ աշխատակից Մարի Ավետիսյանն արժանացել է Վիքիմեդիա Հիմնադրամի «Տարվա Վիքիմեդիստ» պատվավոր մրցանակին։

Վիքիմանիան Վիքիմեդիա շարժման ամենամյա միջազգային համաժողովն է, որը համախմբում է Վիքիպեդիայի և Վիքիմեդիայի մյուս նախագծերի կամավորներին ամբողջ աշխարհից։ 2026 թվականին այն անցկացվում է հուլիսի 21–25-ին՝ Փարիզում։

Համաժողովի բացման արարողության ընթացքում Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսը հայտարարեց 2026 թվականի «Տարվա Վիքիմեդիստ» անվանակարգի մրցանակակիրներին, որոնց թվում է նաև Մարի Ավետիսյանը։

Մարին Վիքիպեդիայի խմբագրման իր ուղին սկսել է 2018 թվականին։

Նա ակտիվորեն ներգրավված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երիտասարդական խմբի աշխատանքներում, իսկ 2024 թվականից՝ Affiliations Committee-ի անդամ է, այժմ նաև նորընտիր նախագահ։

Նա իր փորձով նպաստում է Վիքիմեդիա շարժման զարգացմանը տեղական և միջազգային մակարդակներում։

Շնորհավորում ենք Մարիին այս նշանակալի ձեռքբերման առթիվ և մաղթում շարունակական հաջողություններ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել