Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը բացահայտվել է, խմբի ղեկավարը կալանավորվել է

Հուլիս 23,2026 14:52 Share

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են 2024-2026 թվականների ընթացքում «Տելեգրամ»-ի առցանց խանութ-հարթակների միջոցով, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ զբաղվող խմբի ղեկավար Ա.Վ.-ի և խմբի կազմում հանցավոր գործունեություն ծավալած վերջինիս կնոջ ինքնությունները:

Վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, երբ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը:

Հավաքված ապացույցների հիման վրա նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացնելը):

Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է հանցավոր խմբի անդամներից ևս մեկը, ում բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 2 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացնելու համար անհրաժեշտ պարագաներ:

Խմբի ղեկավարը կալանավորվել է, նրա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ծավալուն վարութային գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված մյուս մասնակիցների ինքնությունները պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031