Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն յոթ պակիստանա-չինական JF-17 կործանիչ, նախատեսվում է մատակարարել ևս 33 հատ. Արման Աբովյան

Հուլիս 24,2026 13:20 Share

ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու նորություն երկու զուգահեռ իրականությունից։

Ադրբեջանը ձեռք է բերել առնվազն յոթ պակիստանա-չինական JF-17 կործանիչ, ինչի մասին վկայում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած ուսումնական թռիչքների կադրերը։ Մոտակա ժամանակահատվածում նախատեսվում է մատակարարել ևս 33 կործանիչ։

Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է գրեթե ամեն ամիս անցկացնել հարձակողական բնույթի ինտենսիվ զորավարժություններ։

Զուգահեռաբար ադրբեջանական կողմը միջազգային հարթակներում և իր քաղաքական խոսույթում հետևողականորեն առաջ է մղում անասնական «Արևմտյան Ադրբեջանի» թեման, ինչպես նաև Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման պահանջը։

Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել հայկական ինքնիշխան տարածքի խորքում գտնվող տարածքներ՝ դրանք անվանելով «անկլավներ», պահանջում է փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և շտապ իրականացնել այն, ինչ իր խոսույթում անվանում է «զանգեզուրի միջանցք», իսկ հայկական կողմը՝ TRIPP նախագիծ։

Իսկ Հայաստանում, ի պատասխան Ադրբեջանի հակահայկական ռազմական, քաղաքական և դիվանագիտական ակտիվ նախապատրաստական քայլերի, լայն թափով կազմակերպվում են տարատեսակ փառատոններ, համերգներ, ժամանցային միջոցառումներ և զվարճանքի այլ ձևաչափեր։ Այս ամենին զուգահեռ իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել հայկական ազգային ընդդիմության նկատմամբ։

Ահա այսպիսին է ստեղծված իրավիճակի իրական պատկերը։

Ուրիշ լա՞վ եք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել