«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռ որոշում չունի՝ ԱԺ փոխխոսնակ կառաջադրի՞, թե՞ ոչ․ այս մասին Դավիթ Ղազինյանի գործով դատական նիստի ավարտից հետո, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը։ Վերահաստատեց՝ ինքն ԱԺ-ում աշխատավարձից հրաժարվելու է, խմբակցությունն էլ՝ պարգևավճարներից․ այդ գումարները կուղղվեն բարեգործական ծրագրերին։
Իշխանությանը հեռացնելու օրակարգի մասին հարցին էլ պատասխանեց՝ մեխանիզմներն ընթացքում պարզ կլինեն։ Իրենք ամենահավանական մոդելը համարում են ԱԺ-փողոց համակարգված աշխատանքը։ Ասաց՝ համոզվել են՝ հասարակության 50+1 տոկոսը կողմ է իշխանության փոփոխությանը, և մարզային այցելություններն էլ ցույց են տվել, որ կան հարցեր, որոնց լուծումներով իրենք հիմա կարող են զբաղվել։
Պատասխանելով իր՝ վերջին շրջանում մարզային այցերի մասին հարցին էլ՝ ասաց, որ այն տարածաշրջաններում, որտեղ իրենց ուժը ստացել է ձայների ճնշող մեծամասնություն, իրենք արդեն իրականացնում են այն տնտեսական ծրագիրը, որը ներկայացրել են նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































