«Այս մարդն ամեն օր Սահմանադրությունը խախտում է»,- «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության և «ՀայաՔվե» ազգային- քաղաքացիական միավորման նախաձեռնությամբ անցկացված «Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ըստ նրա՝ Սահմանադրությունը և օրենքը խախտել են նաև ՔՊ ծրագրում․ «Իրենց ներկայացրած ծրագիրն ուղղակի սահմանադրական խախտման մաս ունի, որ Կաթողիկոսին պետք է հեռացնեն։ Սահմանադրությանը դեմ են գնացել իրենց ծրագրով, սակայն մոտ 600 հազար մարդ իրենց ընտրել է։ Ո՞նց տենց ստացվեց։ Իմ կարծիքով՝ առնվազն 300 հազար մարդիկ, որոնք իրենց են ընտրել, այն մարդիկ են, որոնք դեմ են եղել հներին։ Մենք խոսում ենք հասարակության համախմբումից, բայց չի ստացվելու։ Էս մարդն էլի Սահմանադրություն էլ է խախտելու, նստացնելու էլ է, Սահմանադրությունն էլ կանցկացնի, ինչքան ուզում եք՝ հավաքվեք։ Ժողովուրդը հասկանում է, պատկերացնում է՝ 36 տարի Նիկոլն էլ իրենց հետ միասին բոլորը շաղկապված են։ Հին ուժերը պետք է հեռանան, բոլորը շաղկապված են, հերիք է սուտ խոսել»։
«Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































